
ԱՄՆ-ն սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բանակցությունների փուլի անցկացմանը
ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է հունիսին Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների ևս մեկ փուլի անցկացմանը, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ ապագային։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Փաթելը։
«Ես նախկինում էլ եմ ասել, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է։ ԱՄՆ-ն ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում, այդ թվում՝ առաջնորդների վերջին հանդիպումը»,- նշել է Փաթելը՝ խուսափելով որևէ գնահատական տալ բանակցային գործընթացին։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ հունիսի 12-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հերթական հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն խաղաղության հնարավոր պայմանագրի դրույթները։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել