
Ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊԲ
Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ Հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին։
Ժամը 21:50-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել