HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Սամվել Նիկոյանը գնում է Հովիկ Աբրահամյանի հետքերով

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սամվել Նիկոյանը շարունակ գնում է Հովիկ Աբրահամյանի հետքերով: Նրանից հետո ստանձնելով ԱԺ նախագահի թափուր մնացած պաշտոնը՝ հիմա էլ ցանկանում է իրեն վերցնել Արգամիչի՝ շարքային պատգամավոր եղած ժամանակվա թափուր մնացած աշխատասենյակը:

Խոսքը ՀՀԿ խմբակցության սենյակի դիմաց գտնվող մեծ, բավականին լավ վերանորոգված ու կահավորված աշխատասենյակի մասին է, որի վրա աչք ունի ԱԺ նախկին նախագահը:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նա ամեն գնով ցանկանում է ԱԺ հաշվին ծառայողական մեքենա ունենալ: Եվ սա այն դեպքում, երբ Նիկոյանն արդեն շարքային պատգամավոր է: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Նիկոյանը խնդրել էր, որ մինչև կառավարություն տեղափոխվելը խորհրդարանն իրեն մեքենա հատկացնի, և հիմա, երբ պարզ դարձավ, որ ինքը չի գնալու գործադիր, փորձում է պահել այդ մեքենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter