HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Հայաստանը հրաժարվում է վերադարձնել ադրբեջանցի երկու զինծառայողներին». Ջեյհուն Բայրամով

Հայաստանի կառավարությունը «Ադրբեջանի երկու քաղաքացիների նկատմամբ խոշտանգումներն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը պատշաճ կերպով քննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկելու փոխարեն» հրաժարվում է նրանց վերադարձնել Ադրբեջանին: Նման հայտարարությամբ, ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության, հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում իր ելույթի ժամանակ։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Ադրբեջանը, «հավատարիմ լինելով իր միջազգային պարտավորություններին և բաց լինելով կառուցողական երկխոսության համար, չի փակի աչքերը միջազգային իրավունքի խախտումների վրա» և կշարունակի միջազգային մակարդակում ձեռնարկել համապատասխան քայլեր։

«Ադրբեջանն անկեղծորեն կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչման ու հարգանքի վրա, տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման միակ միջոցն է»,- նշել է նա։

Ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր իր երկու զինծառայողների «մոլորվելու մասին»։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: 

Ապրիլի 12-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում Հայաստանի իրավապահ մարմիները պարզել են, որ ադրբեջանցի զինվորները լքել են իրենց դիրքերը ճնշումների ենթարկվելու պատճառով։ «Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով»,- նշել էր Փաշինյանը։

Ավելին նա հավելել էր, թե իր տվյալներով նրանց մեկը փոշմանել է և հետ է վերադարձել։ «Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ երկրորդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած՝ հենց սահմանամերձ գյուղում ասել է, թե փոշմանել է և ցանկանում է վերադառնալ»,- ասաց վարչապետը:

Ապրիլի 13-ին, սակայն, ՊՆ մամուլի խոսնակը հայտարարեց, որ հայտնաբերվել և ձերբակալվել է նաև երկրորդ ադրբեջանցին։ Ավելին, նրան հայտնաբերել էին Սյունիքի մարզի բնակիչները։ Վերջինս մեղադրվում է նաև Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող ԶՊՄԿ ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության մեջ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter