HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ձերբակալող չկա

Նախօրեի գիշերը «Հարսնաքար» ռեստորանից ՀՀ ՊՆ ԿԿ զինվորական հոսպիտալ են տեղափոխվել նույն հոսպիտալի 2 բժիշկներ՝ «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը և միկրովիրաբույժ, կապիտան Արտակ Բայադյանը:

Առաջինի վիճակը ծայրահեղ ծանր է, երկրորդինը՝ կայուն ծանր: Ոստիկանությունից երեկ «ՀԺ» թղթակցին պաշտոնապես հայտնել են, որ գործը բացահայտված է, նրանց հարվածել է ռեստորանի անվտանգության աշխատակիցը, որն արդեն ոստիկանության բաժնում ցուցմունք է տվել ու գնացել տուն:

Հարցին, թե ինչու չի ձերբակալվել, ոստիկանությունից ասել են, որ քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայություն: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից, նույն հարցին ի պատասխան, ասել են, որ քրեական գործը դեռ չեն ստացել:

Այսպիսով, երկու բժշկի մահվան դուռը հասցրած «ախռաննիկը» ոստիկանությունից երեկ հանգիստ գնացել է տուն:

Տեղի ունեցածը ռազմական բժիշկների շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել, ինչը առաջիկայում հնարավոր է՝ ինչ-որ կերպ արտահայտվի: Դաժանորեն ծեծված բժիշկները մասնագիտական բավականին բարձր հեղինակություն են վայելում գործընկերների շրջանում:

Մեկնաբանություններ (1)

liana
hetaqrqir e vor djgohutyun e arajanum miayn razmakan bjishkneri shrjanum, poxanak joxovurd@ votqi kangni...da karox er patahel cankacaci het...ev karevor chi te nemeci tiknapahn um e dajan cecel razmakan bjshki te hasarak banvori...na petq e patjvi orenqi voxj xstutyamb...bayc qani vor menq aprum enq hancagorc oligalxneri erkrum u strkamit antasib joxovurd unenq vochinch spasel u aknkalel arandznapes petq che...uxxaki cavali e vor ed nuyn bjishknern amenayn havanakanutyamb es nuyn hancagorcnerin en gnacel dzayn tvel

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter