HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան սկսում է ՏՀԶԿ անդամակցության գործընթաց

Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն այդ երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։

«Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, ՏՀԶԿ գլխավոր քարտուղար Մաթիաս Քորմանն ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին սկսել են Ուկրաինայի համար ՏՀԶԿ ծրագիրը՝ կազմակերպությանն անդամակցության առաջնային երկխոսության շրջանակներում»,- ասված է Ուկրաինայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։ Ստորագրումը կայացել է հունիսի 7-ին՝ Փարիզում ՏՀԶԿ խորհրդի նախարարական մակարդակով հանդիպման ժամանակ, որին Ուկրաինայի վարչապետը մասնակցել է առցանց ձևաչափով։

Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան հույս ունի, որ տեսանելի ապագայում Ուկրաինան կդառնա ՏՀԶԿ լիարժեք անդամ։ Ուկրաինացի պաշտոնյայի պնդմամբ՝ դա Ուկրաինային կօգնի իրագործել ներդրումային նախագծեր, ներգրավել օտարերկրյա կազմակերպություններին և բարելավել քաղաքացիների կենսամակարդակը։ ՏՀԶԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայի համար ՏՀԶԿ ծրագիրը երկրին կմոտեցնի միավորման չափանիշներին, ինչպես նաև կօգնի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացին։

2022 թվականի հուլիսի 5-ին Դենիս Շմիգալը հայտարարեց ՏՀԶԿ-ին Ուկրաինայի անդամակցության հայտի ներկայացման մասին։ Նույն տարվա հոկտեմբերի սկզբին Քորմանը հայտնեց, որ կազմակերպության խորհուրդը որոշել է Ուկրաինային ճանաչել որպես կազմակերպության պոտենցիալ մասնակից։ Այս տարվա փետրվարին Կիևում պաշտոնապես բացվեց ՏՀԶԿ գրասենյակը։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության նպատակը, որն ստեղծվել է 1961 թվականին, համաշխարհային առևտրի ընդլայնումն ու համաշխարհային ֆինանսական կայունության պահպանմանը նպաստումն է։ Դրան անդամակցում են Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի 38 զարգացած երկիր։ Նրանց բաժին է հասնում համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 60 %-ը։

Լուսանկարը՝ ՏՀԶԿ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter