HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության հետ այսօրվա «Ուղիղ կապի» թեման քաղաքացիների կողմից ինքնապաշտպանական զենք ձեռք բերելու կարգն է

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում ոստիկանության ծառայությունների պատասխանատուները պատասխանում են քաղաքացիներին հետաքրքրող հարցերին:

Հունիսի 19-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն է լինելու ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Ամիրյանը, ում կարելի է հարցեր ուղղել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումների և փոփոխությունների, ինչպես և քաղաքացիների կողմից ինքնապաշտպանական զենք ձեռք բերելու կարգի, դրա համար պահանջվող փաստաթղթերի ցանկի, զենքի ձևակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքով պարգևատրման, զենքի վաճառքի, նվիրատվության, ժառանգության և այլ հարցերի մասին:

«Կարող եք զանգահարել ժամը 15.00-ից մինչև 16.30-ը 59-60-54 հեռախոսահամարով»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter