HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«17 տարի է՝ գերի ենք գերակա շահին»․ Ֆիրդուսի թաղամասի բնակիչների բողոքի ակցիան Կառավարության առջև

Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ հունիսի 8-ին, կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության առջև։ Բնակիչները նշում են, որ իրենց տների համար փոխհատուցվող գումարը շատ քիչ է։

«Պայքարում ենք, որ մեր տներից դուրս չգանք, որ մեր իրավունքները չոտնահարվեն, մենք մեր հողերի գինը գիտենք»,- նշում է Անահիտ Փխրիկյանը։

Հիշեցնենք, որ Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008-ին, երկրորդ անգամ՝ 2018թ․ մարտի 22-ին, Կառավարության որոշմամբ: Նախատեսվում է մոտ 5 հա տարածքում կառուցել բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter