Օձերն անհանգստացնում են
Հունիսի 18-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում բնակիչներից ահազանգեր են ստացվել օձեր նկատելու մասին, մասնավորապես, Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մուշավան թաղամասում և Երևանի Անտառային փողոցի թիվ 158/1 շենքում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը: Տարածքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:
Հունիսի 18-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Թումանյան թիվ 10 տան բնակիչներն օձ են նկատել: Դեպքի վայր է մեկնել Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել