HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Գործադիր կոմիտեի անդամներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի Գործադիր կոմիտեի անդամների հետ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանն ընդգծել է նման հանդիպումների դրական դերը՝ նշանակալի համահայկական սպորտային միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Հանդիպման ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում շեշտել է Հայաստանում համահայկական խաղերի և ընդհանրապես սպորտային ու մշակութային մասշտաբային միջոցառումների անցկացման կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և սերտացման համար:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առավել խորացման հնարավորություններն ու ուղղությունները: Հանրապետության նախագահն անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, անդրադարձել համահայկական օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի Սփյուռքի կառույցների միասնական և ներդաշնակ դիրքորոշումներ ունենալու կարևորությանը:

Մտքեր են փոխանակվել հայաստանյան պետական մարմինների և Սփյուռքի կառույցների փոխգործակցության մակարդակը հնարավորինս բարձրացնելու և արդյունավետ կառուցակարգերի ներդրման անհրաժեշտության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter