
Ֆրանսիայի Անսի լճի մոտ տղամարդը դանակով հարձակվել է այգու այցելուների վրա. կան վիրավոր երեխաներ
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Անսի լճի մոտակայքում գտնվող այգում, հարձակման հետևանքով, առնվազն 6 մարդ է դանակահարվել: Ինչպես փոխանցում է Le Monde-ը, տուժածներից 4-ը երեխա է։
Le Figaro-ի տվյալներով՝ 1991 թվականին ծնված տղամարդը հարձակվել է 3 տարեկան երեխաների վրա, նրան ձերբակալել են։ 2 երեխայի և 1 չափահասի վիճակը ծանր է։
Today several childeren in the French city of Annecy were stabbed because of this immigrant.
— Richard (@ricwe123) June 8, 2023
Always remember, this is the result of a deliberate immigration policy of the establishment in the Elysee and Brussels...... pic.twitter.com/AvEHL7IkAv
Le Figaro-ին ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ հարձակում գործած անձը Սիրիայի քաղաքացի է, որը Ֆրանսիայում ապաստան էր խնդրել։
Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավորներն ու կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ են սկսել աշխատանքը։ «Մեր երեխաները կրկին դառնում են հասարակության մեջ աճող բռնության զոհեր։ Ես շնորհակալություն եմ հայտնում ոստիկանությանը, որը ձերբակալել է հարձակում գործած անձին։ Այդ քայլը չի կարող անպատիժ մնալ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է երեխաների հարցերով պետքարտուղար Շարլոթ Քոբելը։
Attaque d’une lâcheté absolue ce matin dans un parc à Annecy. Des enfants et un adulte sont entre la vie et la mort. La Nation est sous le choc. Nos pensées les accompagnent ainsi que leurs familles et les secours mobilisés.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) June 8, 2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղի ունեցածն անվանել է «բացարձակ վախկոտության նոպա»։ «Երեխաներն ու մեծահասակները գտնվում են կյանքի ու մահվան միջև։ Ազգը շոկի մեջ է։ Մեր մտքերը նրանց հետ են, ինչպես նաև նրանց ընտանիքների»,- գրել է նախագահ Մակրոնը։
Անսին Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ լիճն է։ Այն գտնվում է Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի Հյուսիսային Սավոյա դեպարտամենտում՝ շվեյցարական Ժնևից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա։
Լուսանկարը՝ REUTERS/Denis Balibouse
Մեկնաբանել