HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հունգարիան և Հունաստանը արգելափակել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի նախագիծը

Հունաստանը և Հունգարիան ԵՄ մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի նիստի ժամանակ արգելափակել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի նոր նախագիծը։ Նրանք պահանջում են ցանկից հեռացնել որոշ ընկերությունների, որոնք օգնում են Ռուսաստանին՝ շրջանցելու արևմտյան պատժամիջոցները։ Այդ մասին, ТАСС գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրը՝ հունիսի 8-ին, հայտնել է բելգիական RTBF հեռուստաընկերությունը։

Այդուհանդերձ, ըստ հեռուստաընկերության տվյալների, Եվրոպական հանձնաժողովի պատժամիջոցների այս փաթեթի նոր նախագծի դեմ ԵՄ երկրները համակարգային առարկություններ չունեն։

Ավելի վաղ Politico պարբերականի եվրոպական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ պատժամիջոցների նոր փաթեթի քննարկումը հետաձգվել է 1 շաբաթով՝ մինչև հունիսի 14-ը։ «Չորեքշաբթի օրը ԵՄ երկրների դեսպանների հանդիպման ժամանակ Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջարկների նոր փաթեթը, սակայն նրանք պայմանավորվածության չեն հասել։ ԵՄ երկրներն այդ առաջարկների քննարկմանը կներկայանան հունիսի 14-ին»,- հայտնել էր պարբերականը՝ նշելով, որ եվրոպացի դիվանագետները մինչև հունիսի վերջ, երբ կկայանա Եմ գագաթնաժողովը, հույս ունեն հասնել վերջնական պայմանավորվածությունների։

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար ժոզեպ Բորելը մայիսին բազմիցս հայտարարել էին, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթը նվիրված կլինի պատժամիջոցների պահպանման մեխանիզմների խստացմանը և Ռուսաստանի կողմից պատժամիջոցների շրջափակումը ճեղքելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների արդյունավետությունը նվազեցնելուն։ 

Նրանց խոսքով՝ պատժամիջոցները կտարածվեն երրորդ երկրների ընկերությունների վրա, որոնք Ռուսաստան են արտահանում պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները։ Մայիսի վերջին եվրոպական մի շարք լրատվամիջոցներ և դիվանագիտական աղբյուրներ հայտնել էին, որ Եվրոպական հանձնաժողովի պատժամիջոցների առաջնային փաթեթը մերժվել էր և ուղարկվել ԵՄ երկրների մշակման, որոնք մտահոգություններ ունեին այն առումով, որ այդպիսի միջոցները կարող են հանգեցնել աշխարհում ԵՄ-ի մեկուսացմանը։

Լուսանկարը՝ Kenzo Tribouillard/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter