HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աֆրիկայի 7 նախագահներ խաղաղության առաքելությամբ կայցելեն Ուկրաինա և Ռուսաստան

Ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների որոնման միջազգային առաքելության մեջ ներգրավված աֆրիկյան երկրների 7 նախագահներ առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելեն Կիև և Սանկտ Պետերբուրգ։ Այդ մասին հայտարարել է Brazzaville Foundation հասարակական կազմակերպությունը, որը կազմակերպում է այդ այցը։

«Brazzaville Foundation-ը ուրախ է հայտարարել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը՝ հունիսի 16-ին Կիևում, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը՝ հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կընդունեն պետությունների հետևյալ ղեկավարներին. Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային, Կոմորյան Կղզիների և Աֆրիկյան միության նախագահ Ազալի Ասումանիին, Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենի Սասու Նգեսոյին, Ուգանդայի նախագահ Յովերի Կագուտու Մուսեվենիին, Սենեգալի նախագահ Մակի Սալյային, Զամբիայի նախագահ Հաքաինդե Հիչիլեմային։ Սպասվում է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին կմիանա աֆրիկյան երկրների ղեկավարներին»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։ 

Մայիսի 16-ին Ռամաֆոսան հայտարարեց, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի իշխանությունները համաձայնվել են ընդունել Աֆրիկայի երկրների պատվիրակությանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման որոնումների նպատակով։ Ռամաֆոսան հանդես էր եկել աֆրիկյան վեց երկրների խմբի՝ Եգիպտոսի, Զամբիայի, Կոնգոյի Հանրապետության, Սենեգալի, Ուգանդայի և ՀԱՀ-ի անունից։ Հիմա այդ ցանկին ավելացել է նաև Աֆրիկյան միության գործող նախագահ Կոմորյան Կղզիները։

Brazzaville Foundation-ը ստեղծվել է 2014 թվականի ամռանը ֆրանսիացի գործարար Ժան-Իվ Օլիվիեի կողմից, որը նաև կազմակերպության գործող նախագահն է։ Այն մշակում է նախաձեռնություններ հակամարտությունների կանխարգելման և լուծման ոլորտում։ Դրա կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։

Իլյուստրացիան՝ Ամերիկայի ձայնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter