HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի հրթիռների արտադրության ֆաբրիկաներից մեկում պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել

Հինգ աշխատակից է մահացել շաբաթ օրը՝ հունիսի 10-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մոտ հրթիռների և սպառազինության արտադրությամբ զբաղվող ֆաբրիկայում պայթյունի հետևանքով։ Այդ մասին նշվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Պայթյուն է տեղի ունեցել հրթիռների և սպառազինության արտադրությամբ զբաղվող MKE ընկերության ֆաբրիկայում, որը գտնվում է Անկարայի նահանգի Էլմադաղ շրջանում։ Դրա հետևանքով զոհվել են մեր հինգ աշխատակիցները։ Սկսվել է տեղի ունեցածի հետաքննություն»,- ասված հայտարարության մեջ։

Փրկարար ծառայության աղբյուրը TACC գործակալության թղթակցին հայտնել է, որ առնվազն 5 մարդ էլ պայթյունից հետո գտնվում է փլատակների տակ, իրականացվում են նրանց դուրսբերման աշխատանքները։ «Գործարանում վիրավորներ կան։ Նրանցից ոմանց վիճակը ծանր է։ Փրկարարները հասել են փլատակների տակ գտնվող 5 մարդկանց, նրանք լուրջ վնասվածքներ չունեն»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Դեպքի վայրում աշխատում են Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության բժիշկներն ու փրկարարական ջոկատները։ Ֆաբրիկայի տարածքը, որը գտնվում է բնակելի թաղամասերից հեռու, շրջափակված է, սակայն օբյեկտի մուտքի մոտ հավաքվել են աշխատակիցների հարազատները, որոնք կարող էին տուժել կամ մահանալ պայթյունի հետևանքով։ 

Ilhas գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել արտադրական հատվածում։ Ներկայումս հրդեհը հրշեղջների կողմից վերահսկելի, որոնք շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները։ Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը լրագրողներին հայտնել է, որ պայթյունի պատճառ կարող էր լինել պայթուցիկների արտադրության ժամանակ քիմիական անկառավարելի ռեակցիան։

Haberturk հեռուստաընկերությունն էլ հայտնում է, որ շենքերում, որոնք տեղակայված են ֆաբրիկային հարակից գյուղակում, կոտրվել են մի քանի լուսամուտներ, ինչը, հավանաբար, տեղի է ունեցել դետոնացիայի հետևանքով։ Մեծ վնասներ, սակայն, այդ շենքերը չեն կրել։

Լուսանկարը՝ արխիվային/AP Photo/ Emrah Gurel

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter