HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային 2,1 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այդ մասին նշվում է այդ երկրի պաշտպանական գերատեսչության պաշտոնական կայք էջում։

Օգնության նոր փաթեթում, մասնավորապես, ներառված են հակաօդային պաշտպանության Patriot համակարգերի համար լրացուցիչ զինամթերք, Puma տեսակի անօդաչու ավիացիոն համակարգեր և այլ սպառազինություն։

«Այս փաթեթը ցույց է տալիս շարունակական նվիրվածությունը ինչպես մոտ ապագայում Ուկրաինայի կարևոր հնարավորություններին, այնպես էլ Ուկրաինայի զինված ուժերի կայուն կարողությանը՝ պաշտպանելու իր տարածքը և երկարաժամկետ հեռանկարում զսպելու ռուսական ագրեսիան»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։

Ամերիկյան պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր, Պենտագոնն Ուկրաինային հատկացրել է, ընդհանուր առմամբ, 40,4 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն։ 

Վերջին անգամ Վաշինգտոնը Կիևին ռազմական օգնության մասին հայտարարել էր մայիսի 31-ին։ Մատակարարումների ընդհանուր արժեքը գնահատվել էր 300 միլիոն դոլար։ 

Մինչ այդ մայիսի սկզբին Պենտագոնն Ուկրաինային հատկացրել էր 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն։ Փաթեթում ներառվել էր սպառազինություն, 155-մմ հրետանային արկեր, արևմտյան ՀՕՊ համակարգերի ինտեգրման համար սարքավորումներ, ինչպես նաև տեխնիկայի ուսուցման, պահպանման և աշխատանքի ապահովման միջոցառումներ:

Լուսանկարը՝ Libkos/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter