
Օդեսան ենթարկվել է անօդաչուների հարձակման. քաղաքում կա 3 զոհ
Ռուսական զինուժը հունիսի 10-ի գիշերը իրանական արտադրության Geran-2 անօդաչուների օգնությամբ հարձակվել է Օդեսայի մարզի վրա։ Այդ մասին հայտնում է Օդեսայի մարզային զինվորական վարչակազմին կից հանրային խորհրդի ղեկավար Սերգեյ Բրատչուկը։
Ուկրաինացի պաշտոնյայի տվյալներով՝ Օդեսայի երկնքում ոչնչացվել է 8 անօդաչու։ Դրանցից մեկի բեկորներն ընկել են բազմահարկ բնակելի շենքի վրա, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել։ Զոհվել է 3 մարդ, ևս 26-ը տուժել է։
🇺🇦🙏😢In #Odessa, three people were killed and ten more were injured due to a night #attack by "shaheeds".#Ukraine #drones #war pic.twitter.com/wCKQ1xUfN0
— Breaking news Ukraine, the world.Stop war (@Andreynowar) June 10, 2023
Բացի այդ, 3 մարդ էլ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Օդեսայի մարզում ծովափին անօդաչուներից մեկի ընկնելու հետևանքով։
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ Օդեսայի մարզից զատ անօդաչուները հարձակվել են նաև Խարկովի և Պոլտավայի մարզերի վրա։ Ընդհանուր առմամբ, ինչպես պնդում է ուկրաինական կողմը, խոցվել է 20 անօդաչու։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել