HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի ԿԲ ղեկավարի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կենտրոնական բանկի նոր ղեկավար է նշանակել։ Թուրքական ԿԲ-ն կգլխավորի Հաֆիզե Գայե Էրքանը։ Վերջինիս նշանակման մասին հրամանը Hürriyet-ի փոխանցմամբ հրապարակվել է պաշտոնական Resmi Gazete տեղեկագրում։ 

ԿԲ նախկին ղեկավարը՝ Շահափ Քավջիօղլուն նշանակվել է Թուրքիայի բանկային կարգավորման և վերահսկողության խորհրդի ղեկավար։

Էրքանը դարձել է առաջին կինը, որը կգլխավորի Թուրքիայի կենտրոնական բանկը։ Նա ֆինանսական ինժեներիայի թեմայով դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Փրինսթոնի համալսարանում, ինչպես նաև ֆինանսական լրացուցիչ կրթություն ստացել Հարվարդի և Սթենֆորդի համալսարաններում։ Աշխատել է Goldman Sachs ներդրումային բանկում, եղել First Republic Bank-ի կառավարման խորհրդի անդամ։

Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, նրա նշանակումը կարող է կապված լինել Թուրքիայի նորանշանակ ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքի հետ, որի վրա դրվել է լիրայի վերականգնման բարդ խնդիրը։ Այդպիսով Թուրքիայի ֆինանսական բլոկի ղեկավար կազմի բոլոր պաշտոններն ամբողջությամբ թարմացվել են։

Իլյուստրացիան՝ gazeteoksijen.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter