HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամերիկյան հետախուզական արբանյակները մինչև փլուզումը Կախովկայի հէկ-ի ամբարտակի վրա պայթյուն են գրանցել

ԱՄՆ հետախուզական արբանյակները Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի փլուզումից անմիջապես առաջ նույն հատվածում պայթյուն են գրանցել։ Այդ մասին The New York Times-ին պատմել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը։ 

Նրա խոսքով՝ ամբարտակի ճեղքումից քիչ առաջ ինֆրակարմիր սենսորները, որոնցով հագեցած են ամերիկյան հետախուզական արբանյակները, հայտնաբերել են ջերմային հետք, որը բնորոշ է ուժեղ պայթյունին:

Թերթի աղբյուրը հայտնել է, որ ամերիկյան հետախուզության վերլուծաբանները Ռուսաստանին են կասկածում ամբարտակի ավերման մեջ։ Ընդ որում, նա հավելել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները դեռևս կոնկրետ ապացույցներ չունեն այդ մեղադրանքների համար։ 

Իրենց հերթին անվտանգության հարցերով մասնագետներն ու ինժեներները ամբարտակի պայթեցումը համարում են աղետի ամենահավանական պատճառը, քան դրա ոչնչացումը արտաքին վնասներից կամ հարձակումից։ Սպիտակ տան պաշտոնյան չի բացառել, որ ամբարտակի փլուզմանը կարող էին նպաստել կառույցի ավելի վաղ վնասները կամ ջրի ճնշման աճը: Սակայն, նրա խոսքով, ԱՄՆ պաշտոնատար անձինք հակված են այն վարկածին, որ աղետի պատճառը դարձել է միտումնավոր կամ պատահական պայթյունը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորվեգացի գիտնականները գրանցել են սեյսմիկ ազդանշաններ, որոնք վկայում են այն մասին, որ Կախովկայի հէկ-ի ամբարտակի ավերման օրը կայանի շրջանում պայթյուն է եղել։ 

Լուսանկարը՝ Maxar-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter