HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պաշտոնական Կիևը հայտնում է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցում է Դաշինքի անդամ 20 երկիր

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի 20 երկիր։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։ «Այսօրվա դրությամբ` արդեն կա 20 անդամ պետությունների կողմից Դաշինքին Ուկրաինայի անդամակցությանն աջակցության ֆորմալացում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ուկրաինացի քաղաքական գործիչը։

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համար անհրաժեշտ է Դաշինքի բոլոր անդամների համաձայնությունը, այսինքն թվով 31 երկիր։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշնակիցները կոնսենսուս չունեն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։ «Ներկայումս մենք կոնսենսուս չենք տեսնում ՆԱՏՕ-ի ներսում։ Կարծում եմ՝ նախագահ Զելենսկին հասկանում է, որ այն ժամանակ, երբ ընթանում է այսքան մեծ և բարդ պատերազմ, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է հետաձգվի»,- ռումինական dcnews.ro-ին տված հարցազրույցում հայտարարել էր նա։

Սակայն, ինչպես ընդգծել էր Ջոանեն, Ուկրաինան հիմա մոտ է Դաշինքին և արևմտյան ժողովրդավարություններին, քան երբևէ։ Նրա խոսքով՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ սպասվում է «ռազմական դոկտրինի՝ վերջին 50 տարվա ամենակարևոր փոխակերպումը», ինչպես նաև «Ուկրաինայի համար ուժեղ ուղերձ»։ Մասնավորապես, նախատեսվում է ուժեղացնել Կիևի ու Դաշինքի միջև փոխգործակցությունը։ Բացի այդ, «ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովը» կբարձրացվի «ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդ»։

Մայիսի կեսերին The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դիվանագետներն ու պաշտոնյաները աշխատում են այն որոշումների վրա, որոնք կազդարարեն, որ Ուկրաինան ապագայում կարող է միանալ դաշինքին, սակայն Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ դաշնակիցները մտադիր են Ուկրաինային առաջարկել անհապաղ աջակցություն, այլ ոչ թե անմիջապես անդամակցություն։

Լուսանկարը՝ REUTERS/Ints Kalnins

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter