HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կախովկայի հէկի աղետի պատճառով 700 000 մարդ զրկվել է խմելու ջրից. ՄԱԿ

Ուկրաինայի տարածքում մոտ 700 000 մարդ Կախովկայի հէկի ամբարտակի ավերումից հետո զրկվել է խմելու ջրի հասանելիությունից։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը։

Գրիֆիթսն ընդգծել է, որ հիմա առաջնային խնդիրը ջրհեղեղից տուժածների փրկությունն է, սակայն Կախովկայի հէկի ամբարտակի փլուզումը կունենա երկարաժամկետ հետևանքներ։ Մասնավորապես, գյուղատնտեսական շրջաններում ջրհեղեղը կբերի հացահատկի արտահանման կրճատմանը, ինչն էլ կհանգեցնի ամբողջ աշխարհում սննդամթերքի գների բարձրացմանը և միլիոնավոր կարիքավորների համար սննդի քանակի նվազմանը։

Գրիֆիթսը նաև նշել է, որ հեղեղվել են այնպիսի շրջաններ, որոնք ականապատված են։ Նրա խոսքով՝ դա սպառնալիք է խաղաղ բնակչության համար, քանի որ ջուրը կարող է ականները տեղափոխել բնակելի վայրեր։

Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ը, հիմնականում ուկրաինական կազմակերպությունների միջոցով, կարողացել է օգնել այդ հատվածներում բնակվող 30 000 մարդու, որոնք գտնվում են ուկրաինական վերահսկողության ներքո։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը կազմակերպությանը չի տրամադրել հասանելիություն՝ բռնազավթված տարածքների բնակչությանն օգնություն տրամադրելու համար։

Լուսանկարը՝ ALINA SMUTKO/REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter