HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ հունիսի 12-ին տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

«Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի թեկնածությունը:

Հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել թեկնածուի մասնագիտական և մարդկային հատկանիշները, համակարգում անցած ճանապարհը և ևս մեկ անգամ ընդգծել իր կողմից Դատախազությունում բարձր պաշտոններում կատարվող նշանակումների տրամաբանությունը. «Նշանակումները կատարում եմ երկար տարիներ Դատախազությունում ծառայած, փորձ ունեցող այն աշխատակիցներից, որոնք անկախ անձերից, ժամանակներից և իրավիճակներից հավատարիմ են եղել իրենց մասնագիտությանը, իրենց առաքելությանն ու մեր հայրենիքին»: 

Կոլեգիայի անդամները դրական կարծիք են հայտնել Լիլիթ Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ՝ կարևորելով նրա պրոֆեսիոնալիզմը, աշխատանքի նկատմամբ նվիրվածությունն ու պատասխանատու լինելը:

Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Լիլիթ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին վստահության համար և ընդգծել, որ պատրաստ է ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել իր աշխատանքը:

Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալի կենսագրությունը այստեղ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter