HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարարին

Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ագնե Բիլոթաիտեի հրավերով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի Հանրապետությունում է։

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ հունիսի 12-ին Լիտվայի հանրապետության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ՆԳ նախարարությունների համագործակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձ է եղել նաև Լիտվայի ներքին գործերի համակարգի կառուցվածքին և բարեփոխումներին։

«Ագնե Բիլոթաիտեն բարձր գնահատեց երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով այս տարվա մայիսին մեկնարկած Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակն է՝ աջակցել ՀՀ Ներքին Գործերի նախարարության կազմավորմանը և ենթակա երեք մարմիններում ընթացող լայնածավալ բարեփոխումներին։

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հրավերի և ջերմ ընդունելության համար բարձր գնահատելով միջազգային գործընկերների ջանքերը՝ ի դեմս Եվրոպական միության և, մասնավորապես, Լիտվայի Հանրապետության։

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու և ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter