
Եվրոպական խորհրդարանում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Եվրոպական խորհրդարանը հունիսի 13-ին նիստի ժամանակ նախատեսում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, Արցախում ու Լաչինի միջանցքում առկա իրավիճակը։ Այդ մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդարանի նիստի օրակարգից։
Այն նախատեսված է հարցուպատասխանի ձևաչափով։ Նիստի ընթացքում նախատեսվում է, որ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը հարցեր կուղղի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։
Լուսանկարը՝ արխիվային/ԵԽ մամուլի ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել