HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանում հայտարարել են, որ շուտով ԱՄՆ-ի հետ հնարավոր է բանտարկյալների հարցով համաձայնություն ձեռք բերվի

Թեհրանն ու Վաշինգտոնը կարող են առաջիկայում հասնել բանտարկյալների փոխանակման համաձայնությանը, եթե Միացյալ Նահանգները բարի կամք դրսևորի։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։ 

«Ամերիկայի հետ բանակցությունները բանտարկյալների փոխանակման շուրջ շարունակվում են միջնորդների օգնությամբ։ Մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ բոլոր ջանքերը <...>, և եթե մյուս կողմը նման լուրջ մտադրություն և բարի կամք ցուցաբերի, դա կարող է տեղի ունենալ առաջիկայում»,- հայտարարել է իրանցի դիվանագետը։ 

Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակում անցկացնելու պատրաստակամության մասին, սակայն պնդել են, որ այդ հարցը պետք է դիտարկվի միջուկային ծրագրից առանձին: 2021 թվականի հունվարի վերջին Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելին Reuters գործակալությանը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դժվար թե կնքի միջուկային գործարքի վերականգնման համաձայնագիրը, եթե Թեհրանը ազատ չարձակի ԱՄՆ չորս քաղաքացիների՝ Էմադ Շարգիին, Մորադ Թահբազին, Բաքեր Նամազիին և նրա որդուն՝ Սիամակին։ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Բաքեր Նամազին Օմանի միջնորդությամբ ազատ է արձակվել իրանական բանտից և վերադարձել Միացյալ Նահանգներ։ 

Իրանի դատական իշխանության ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ Ալի Բաղերիի տվյալներով՝ ԱՄՆ իշխանությունները պահում են Իրանի մոտ 15 քաղաքացիների, որոնք մեղադրվում են ամերիկյան պատժամիջոցների շրջանցման փորձի մեջ։

Լուսանկարը՝ Shutterstock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter