HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Արագյուղ-Բուժական ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 13-ին՝ ժամը 08։19-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուժական-Արագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա չորս տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արագյուղ-Բուժական ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Infiniti (վարորդ՝ Գ․ Ե․) և VAZ (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 2001 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ․ Մ․-ն,  ուղևորներ՝ Գ․ Ն․-ն, Ա․ Ա․-ն և Ա․ Վ․-ն հոսպիտալացվել են Եղվարդ քաղաքի ԲԿ և Երևանի «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները փակել են VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել Infiniti մակնիշի ավտոմեքենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter