HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի Գործադիր կոմիտեն

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի՝  հունիսի 12-ին կայացած նիստում ընտրվել է Շարժման Գործադիր կոմիտեն: Այս մասին հայտնում են Խորհրդի լրատվական բաժնից:

Աշխատանքային խմբի կողմից Խորհրդին է ներկայացվել Շարժման Գործադիր կոմիտեի առաջին կազմի ընտրության կարգը, որը հաստատվել է միաձայն։ Համաձայն կարգի՝ Գործադիր կոմիտեի անդամները կարող են ընտրվել Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմից:

Գործադիր կոմիտեն ընտրվել է  հետևյալ կազմով՝ Գործադիր կոմիտեի համակարգող՝ Ռուբեն Վարդանյան, անդամներ՝ Դավիթ Մանուկյան, Նարինե Աղաբալյան, Անդրանիկ Սարգսյան, Գարիկ Աբրահամյան և Հայկ Ավանեսյան։

Գործադիր կոմիտեն իրականացնելու է Շարժման գործունեության ընթացիկ ղեկավարումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter