HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ Մալաթիայի Հայորդաց տան շրջակայքում ծառատունկ չի իրականացվում

Հունվարին Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի խումբ բնակիչների ահազանգին ի պատասխան, որ Հայորդաց տան շրջակայքում կատարվում է ծառահատում և ապօրինի շինարարություն, Երևանի քաղաքապետարանից ստացվել էր պատասխան, որ Մալաթիա - Սեբաստիա վարչական համայնքի Հայորդաց տան (նախկին Շահումյանի պիոներ պալատ) շրջակա տարածքի բլրի ստորոտի ճանապարհին կից ծառազուրկ տարածքը 2005-2006 թվականներին վաճառվել է աճուրդային կարգով անհատական բնակելի տների կառուցման համար:

Այդ տարածքում շինաշխատանքներն իրականացվում են ըստ համապատասխան համաձայնեցված նախագծերի և շինթույլտվությունների, և որ մնացած հիմնական տարածքը' 7.3 հա-ն, ընդգրկված է անտառային գոտում, որտեղ ծառեր չեն հատվել և ապօրինի շինարարություն չի իրականացվել: Սակայն ներկայացված նկարներում երևում է, որ այդ շինարարությունը նոր է սկսվել և ոչ թե ծառազուրկ տարածքում, այլ հատուկ ծառազրկած տարածքում' 2010-2011թթ-ին:

Երբ տեսնում ենք, թե ինչպես է քաղաքապետը' Կ.Կարապետյանը ծառատունկ իրականացնում Նոր-Նորքի հայորդաց տան շրջակա տարածքում, մենք մեծագույն ցավ ենք ապրում, որ այդ ամենը չի իրականացվում Մալաթիա-Սեբաստիա համայնքի հայորդաց տան դիտավորյալ ծառազրկված շրջակայքում:

Մնում է կոչ անենք պարոն քաղաքապետին, որ չանտեսի քաղաքացիների խնդրանքը, և մոտակա ժամանակներս նա կհետևի շինարարության իրականացման օրինական հիմքերին և կկազմակերպի ծառատունկ նաև քաղաքի այդ անտեսված հատվածին, ինչպես որ դա կատարվեց «Փարոս» ռեստորանի շրջակայքում: Չէ՞ որ Կ.Կարապետյանը հայտարարել է, որ Երևանում այլևս ոչ մի ծառ չի կտրվելու: Մնանք հույսով և հավատով:

Ավելորդ չի լինի նաև հիշել, որ ժամանակին իշխանությունները բոլոր պիոներ պալատները հանձնեցին եկեղեցու տրամադրության տակ, որպեսզի ազատեն դրանք սեփականաշնորհման վտանգից, սակայն երևում է' ապարդյուն, քանզի Շենգավիթի հայորդաց տունը արդեն գտնվում է «սիմբիոզի» մեջ «Երևան-Սիթի» սուպերմարկետի հետ, ուստի միահամուռ ջանքերով փրկենք գոնե Մալաթյայինը: Վերջիններս հսկայական դեր ունեն մանուկների և դեռահասների բազմակողմանի զարգացման գործում:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի խումբ բնակիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter