HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփին սպառնում է մինչև 22 տարվա ազատազրկում, եթե մեղավոր ճանաչվի գաղտնի փաստաթղթերի գործում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կարող է սպառնալ մինչև 22 տարի ազատազրկում, եթե նա մեղավոր ճանաչվի գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահման գործով։ Այդ մասին հայտնում է Vice News առցանց պարբերականը։

Նախկին դատախազ Դևիդ Աարոնի կարծիքով՝ Թրամփը կարող է ստանալ 17,5-ից մինչև 22 տարի ազատազրկում՝ գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ վարվելու համար։ Բացի այդ, նախկին նախագահին սպառնում է նաև 7-9 տարվա ազատազրկում՝ արդարադատությանը խոչընդոտելու համար։ Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը կարող է ազատազրկման դատապարտվել։ 

Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր կողմից որևէ իրավախախտում չի եղել, քանի որ ինքը, լինելով պետության ղեկավար, ունեցել է իրավասություններ, որոնք թույլ են տալիս գաղտնազերծել իր մոտ առկա բոլոր փաստաթղթերը։ Իրավասությունները, սակայն, չէին տարածվում միջուկային ոլորտին վերաբերող փաստաթղթերի վրա, որոնք, համաձայն մեղադրական եզրակացության, հայտնաբերվել են Թրամփի՝ Մար-ա-Լագոյի առանձնատանը։

Լուսանկարը՝ ANNA MONEYMAKER/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter