HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական զորքերը հրթիռակոծել են Օդեսան. կա 3 զոհ

Առնվազն 3 մարդ է զոհվել և 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Օդեսայի հրթիռակոծության հետևանքով, որը տեղի է ունեցել հունիսի 14-ի գիշերը։ Այդ մասին հայտնում է «Украинская правда»-ն՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի հարավային զորամիավորման օպերատիվ հրամանատարությանը։ 

Վերջինիս փոխանցմամբ՝ ռուսական զորքերը Սև ծովի ավազանից «Калибр» տեսակի չորս հրթիռ են արձակել Օդեսայի ուղղությամբ։ Քաղաքի ուղղությամբ արձակված չորս հրթիռներից երեքը հաջողվել է խոցել ՀՕՊ ուժերի կողմից։

Վնասվել են գործարար կենտրոններից ու բնակելի համալիրներից մեկը, ուսումնական մի հաստատություն, McDonalds ռեստորանը և քաղաքի կենտրոնում գտնվող մի քանի խանութներ։ Ավերվել է «Таврия В» առևտրի կենտրոնի պահեստը, որտեղ նաև հրդեհ է բռնկվել։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահացած մարդիկ եղել են պահեստում։ 

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ 

ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել Օդեսայի հրթիռակոծությունը։

Լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter