
Վլադիմիր Պուտինն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում ՌԴ դեսպանի պաշտոնում նշանակել է Միխայիլ Եվդոկիմովին՝ այդ պաշտոնից ազատելով Միխայիլ Բոչարնիկովին։ Ռուսաստանի նախագահի համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«Եվդոկիմով Միխայիլ Նիկոլաևիչին նշանակել Ադրբեջանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է հրամաններից մեկում, իսկ մյուսը այդ պաշտոնից Բոչարնիկովի ազատման մասին է։
Եվդոկիմովը կադրային դիվանագետ է, ՌԴ ԱԳՆ-ում է 1981 թվականից։ Աշխատել է դիվանագիտական տարբեր պաշտոններում, ինչպես ՌԴ ԱԳՆ-ում, այնպես էլ արտասահմանյան երկրներում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններում։ 2011 թվականից զբաղեցնում էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ 1-ին դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։
Լուսանկարում՝ ձախից Միխայիլ Եվդոկիմովը/Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայություն
Մեկնաբանել