HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սուրեն Պապիկյանը՝ սահմանին տիրող լարվածության մասին

Այսօր Ազգային ժողովում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Հարցեր տալու համար հերթագրվել է 19 պատգամավոր: Ընդդիմադիրները չեն մասնակցում նիստին:

Պատգամավոր Ալխաս Ղազարյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված, որ վերջերս սահմանին ակտիվացել են հրադադարի խախտման դեպքերը՝ Սոթքում, Երասխում և այլն: Եվ այս ամենով հանդերձ Ադրբեջանը տեղեկատվություն է տարածում՝ մեղադրելով հայկական կողմին:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իր կողմից սադրիչ գործողությունները ներկայացնի իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ:

«Պաշտպանության նախարարությունը մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով և ինչ տեղի է ունենում սահմանին, ներկայացնում է մեր հանրությանը: Այս ամենի պատճառն, իհարկե, ադրբեջանական կողմի նպատակներն են՝ ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի»,- ասաց Ս. Պապիկյանը՝ պնդելով, որ հայկական կողմը շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը՝ պաշտպանելով երկրի սուվերենությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter