HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բիլիչ. «Դեռ կլսեք այս հավաքականի մասին»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հորվաթներին 1-0 հաղթելուց հետո նշել է, որ թիմին չէին հերիքում ազատ տարածությունները: Ըստ մասնագետի՝ հաղթանակը տրվել է մեծ դժվարությամբ, եւ հորվաթները բավականաչափ սղոցել են իրենց նյարդերը: Այդուհանդրեձ, դել Բոսկեի կարծիքով, իսպանացիներն ավելի լավ էին խաղում մրցակցից: Դանդաղ խաղի պատճառն էլ, ինչպես նշել է մարզիչը, եղել է փոխանցումների վատ որակը: 

«Երբ հաղթում ես՝ ցույց չտալով քո լավագույն խաղը, դա քեզ վստահություն է ներշնչում սեփական ուժերի հանդեպ: Ինձ համար միեւնույնն է, թե ում հետ ենք խաղալու հաջորդ փուլում: Կձգտենք լավ ֆուտբոլ խաղալ ու լուծել բոլոր առաջադրանքները, որոնք մեր առջեւ կդնի մրցակիցը»,- եզրափակել է դել Բոսկեն: 

Իսկ հորվաթների գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչն ասել է, որ իրենք պաշտպանություն էին քաշվել, քանի որ խաղում էին աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների դեմ, որոնք դեռ ծարավ են տիտղոսների, իսկ հորվաթներին հարմար պահ էր պետք հակագրոհների համար: Դե իսկ վերջում պետք էր ռիսկի դիմել, քանի որ դրված էր մրցաշարից դուրս մնալու հարցը: Ըստ Բիլիչի՝ թիմն արժանի էր լավագույն արդյունքի: 

«Մենք չկարողացանք իրագործել մեր ծրագիրը, սակայն թիմը կարող է տուն գնալ բարձր պահած գլխով: Նրանք իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին ոչ միայն այս խաղում, այլեւ շատ բարդ խմբի մյուս երկու խաղերում: Վստահ էի, որ կարող ենք հաջորդ փուլ դուրս գալ: Սակայն տակտիկապես նման գրագետ թիմի դիմակայելը շատ դժվար է»,- ասել է հորվաթը:

Բիլիչը շնորհակալություն է հայտնել երկրի ֆուտբոլի ֆեդերացիային 6 տարվա համագործակցության համար եւ ասել, որ այսուհետ մարզելու է «Լոկոմոտիվը»: «Ես հեռանում եմ, բայց վստահեցնում եմ, որ դեռ կլսեք այս հավաքականի մասին»,- հպարտությամբ ասել է Սլավեն Բիլիչը: 

Լուս.՝ Սլավեն Բիլիչ (Getty Images)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter