HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենն ու Ենս Սթոլթենբերգը քննարկել են ուկրաինական հիմնախնդիրը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգիn։ Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բայդենն ու Սթոլթենբերգը քննարկել են տրանսատլանտյան անվտանգության վրա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ազդեցությունն ու հետևանքները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի զսպման ու պաշտպանության ուժերի հետագա ամրապնդման կարևորությունը։

«Նրանք ողջունել են աջակցությունը, որը Դաշինքի անդամներն ու գործընկերները ցուցաբերում են Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայից իր պաշտպանության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ժամանակ բարձրացվել է նաև ՆԱՏՕ-ի անդամների կողմից պաշտպանական ներդրումների վերաբերյալ պարտավորությունների իրագործման հարցը, որը հաստատվել էր 2014 թվականին Ուելսի գագաթնաժողովի ժամանակ։

Սպիտակ տունը նշում է, որ քննարկվել է նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը, որին խոչընդոտում են Թուրքիան և Հունգարիան։

Հիշեցնենք, որ Ջո Բայդենը մեկ օրով հետաձգել էր Սպիտակ տանը Ենս Սթոլթենբերգի հետ հանդիպումը՝ ստոմատոլոգիական վիրահատության պատճառով։

Լուսանկարը՝ AP Photo/Thibault Camus

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter