HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի տանը խուզարկություն է եղել

Ոստիկանությունը խուզարկել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի տունը։ Քննչական գործողությունները իրականացվել են լիբիական իշխանությունների կողմից 2007 թվականին նրա ընտրարշավի հնարավոր ֆինանսավորման գործի հետաքննության շրջանակներում: Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով dpa լրատվական գործակալությանը։

Գործակալության տվյալներով՝ քննիչները հարցաքննել են նաև նախկին նախագահ Սարկոզիին։ Նոր ստուգումների առիթ է դարձել այս գործով մեղադրող կողմի գլխավոր վկայի՝ նախկինում տված ցուցմունքներից հրաժարվելը։

Լիբանանյան ծագմամբ ֆրանսիացի գործարար Զիյադ Թաքիեդինը 2016 թվականին հայտարարել էր, որ 2006 թվականի վերջին կամ 2007 թվականի սկզբին միջնորդ է եղել Լիբիայի իշխանություններից «փողերով ճամպրուկները» Ֆրանսիայի ՆԳՆ-ին փոխանցելու հարցում, որն այն ժամանակ գլխավորում էր Սարկոզին: Գումարը, իբր, օգտագործվել է Սարկոզիի քարոզարշավը ֆինանսավորելու համար: Ավելի ուշ, Թաքիեդինը անսպասելիորեն հրաժարվել է իր խոսքերից։

dpa-ը նշում է, որ ֆրանսիական դատական մարմինները հետաքննում են վկայի վրա ճնշման գործադրման փաստը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter