HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի խորհրդարանը վավերացրել է պաշտպանության ոլորտում Ադրբեջանի հետ համաձայնագիրը

Վրաստանի խորհրդարանը վավերացրել է «Վրաստանի Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը: Այդ մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Համաձայնագրով սահմանված համագործակցության ոլորտներն են՝ ռազմական կրթությունը, վարժանքներն ու ուսուցումը, պաշտպանության և անվտանգության քաղաքականությունը, համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ռազմական օրենսդրությունը, ռազմական տեղագրությունը, ռազմական բժշկությունը, կիբերանվտանգությունը պաշտպանության ոլորտում, սոցիալական, սպորտային և մշակութային միջոցառումները»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստաթուղթը ենթադրում է կողմերի համագործակցություն այնպիսի ձևաչափերով, ինչպիսիք են` պաշտոնական այցերը և աշխատանքային հանդիպումները, երկկողմ բանակցությունները, խորհրդատվություններն ու փորձի փոխանակումը, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակումը, մասնակցությունը գիտաժողովներին և սեմինարներին:

Համաձայնագիրն անժամկետ է: Ցանկացած երկիր, որը որոշում է դուրս գալ դրանից, պետք է դիվանագիտական ուղիներով տեղեկացնի երկրորդ կողմին իր մտադրության մասին։

Այս համաձայնագիրը Վրաստանի և Ադրբեջանի միջև կնքվել էր Բաքվում դեռ ապրիլին։ Վրաստանից այն ստորագրել էր պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, իսկ Ադրբեջանի անունից՝ պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter