HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հունաստանի ափերի մոտ շրջվել է Հյուսիսային Աֆրիկայից միգրանտներին տեղափոխող նավը. կա առնվազն 78 զոհ

Հունիսի 14-ի գիշերը Հունաստանի ափերի մոտ շրջվել է Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող նավը: Առնվազն 78 մարդ Է զոհվել, հայտնում է հունական ERT հեռուստաալիքը։

Ավելի քան 100 մարդու հաջողվել է փրկել։ Թե քանի մարդ է եղել նավում, հայտնի չէ։ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ դրանք կարող էին լինել ավելի քան 400: Տեղի իշխանությունները, հղում անելով ողջ մնացածներին, նշում են, որ նավում կարող էր գտնվել մոտ 700 մարդ։

Նավը Լիբիայից Իտալիա էր ուղևորվել, ենթադրաբար, հունիսի 10-ին։ Այն շրջվել է միջազգային ջրերում՝ Պիլոս քաղաքից ոչ հեռու։ Հունական իշխանությունները կարծում են, որ տեղի ունեցածի պատճառը կարող էր լինել նավի գերծանրաբեռնվածությունը։

Վթարի վայրում իրականացվում են որոնողափրկարարական գործողություններ, որոնց մասնակցում են առափնյա պահպանության և արտակարգ ծառայությունների մոտորանավակները, ռազմական ֆրեգատը, ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, անօդաչու թռչող սարքը և մասնավոր նավերը:

Հունաստանը և Իտալիան Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ներգաղթյալների գլխավոր ուղղություններն են, որոնք փորձում են մուտք գործել Եվրամիության երկրներ: Նրանցից շատերը լեփ-լեցուն նավերով՝ առանց անվտանգության միջոցների, հատում են Միջերկրական ծովը։

2023 թվականի փետրվարին Իտալիայի ափերի մոտ վթարի էր ենթարկվել Իրանից, Պակիստանից և Աֆղանստանից ներգաղթյալներ տեղափոխող նավը։ Այդ ժամանակ զոհվել էր առնվազն 40 մարդ։

Missing Migrants Project միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2014 թվականից Միջերկրական ծովն անցնելու փորձի ժամանակ զոհվել կամ անհետ կորել է գրեթե 27 հազար մարդ:

Լուսանկարը՝ Hellenic Coast Guard/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter