HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտինը պատրաստվում է այցելել Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պատրաստվում է այցելել Թուրքիա, սակայն դրա հստակ ժամկետներ դեռևս չկան: Այդ մասին Интерфакс-ին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

«Թուրքիայի նախագահը հաստատել է մեր նախագահին Թուրքիա այցելելու իր հրավերը։ Ծրագրեր կան, բայց կոնկրետ ժամկետներ դեռ չեն քննարկվել», - նշել է Ուշակովը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ՌԴ նախագահը կարող էր Թուրքիա այցելել ապրիլին «Ռոսատոմի» կողմից կառուցված «Աքքույու» ատոմակայանի բացմանը կամ հունիսին Էրդողանի երդմնակալության արարողությանը: Երկուսն էլ տեղի չունեցան։

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները վերջին անգամ տետատետ հանդիպել էին 2022 թվականի հուլիսին՝ Իրան կատարած այցի ժամանակ։

Ինչպես հայտնի է, Անկարան փորձում է բալանսավորել իր հարաբերություններն ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ։ Այդ երկիրը սկզբունքորեն դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, սակայն հայտարարել է, որ թույլ չի տա դրանք շրջանցել Թուրքիայում, և որ ռուս զինվորականները չեն կարողանա մատակարարված ոչ մի ապրանք օգտագործել ռազմական նպատակներով:

Լուսանկարը՝ Vladimir Astapkovich/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter