HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չեխիայի նախագահի պնդմամբ՝ հատուկ ծառայությունները պետք է հետևեն Արևմուտքում գտնվող ռուսաստանցիներին

Արևմտյան հատուկ ծառայությունները պետք է առավել ուշադիր հետևեն Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք բնակվում են արտերկրում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը:

«Ես կարծում եմ, որ ինչպես անցյալում համաշխարհային մի շարք հակամարտությունների դեպքում, շարունակվող պատերազմի ժամանակ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ անվտանգության միջոցառումները պետք է ավելի խիստ լինեն, քան սովորական ժամանակներում։ Այնպես որ, Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր ապրում են արևմտյան երկրներում, պետք է շատ ավելի ուշադիր հետևել, քան նախկինում։ Որովհետև նրանք ագրեսիվ պատերազմ վարող ազգի քաղաքացիներ են»,- Չեխիայի նախագահի խոսքերն է մեջբերում «Настоящее время»-ն։

Միևնույն ժամանակ, խոսելով հատուկ ծառայությունների կողմից հետևելու մասին, Պավելը զուգահեռներ է անցկացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, երբ հազարավոր ճապոնացիներ ներկալվեցին ԱՄՆ-ում:

«Ես կարող եմ խղճալ այդ մարդկանց, բայց միևնույն ժամանակ, եթե մենք հետ նայենք, այն ժամանակ, երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Միացյալ Նահանգներում բնակվող ամբողջ ճապոնական բնակչությունը նույնպես գտնվում էր խիստ հսկողության տակ: Դա պարզապես պատերազմի գինն է»,- ասել է նա։

Լրագրողի ճշտող հարցին, թե ինչ ի նկատի ունի «հսկողության ռեժիմ» ասելով, Չեխիայի նախագահը պատասխանել է. «Ես նկատի ունեմ հատուկ ծառայությունների ուշադրության տակ լինելը»:

1942 թվականին ԱՄՆ-ում 120 հազար ճապոնացի (նրանց կեսից շատն ուներ ամերիկյան քաղաքացիություն) բռնի կերպով տեղափոխվեց համակենտրոնացման ճամբարներ, որոնք կոչվում էին «տեղափոխման ռազմական կենտրոններ»։ 1988 թվականին Ռոնալդ Ռեյգանը ստորագրեց «Քաղաքացիական ազատությունների մասին» օրենքը, որով ԱՄՆ կառավարությունը ներողություն խնդրեց ճապոնացիներին ներկալելու համար, ինչն առաջացել էր «ռասայական նախապաշարմունքների, ռազմական հիստերիայի և քաղաքական ղեկավարության սխալների պատճառով»: Համակենտրոնացման ճամբարներով անցած ճապոնական ծագմամբ ավելի քան 80 հազար ամերիկացու հատկացվեց 20 հազարական դոլարի չափով փոխհատուցում:

Լուսանկարը՝ REUTERS/David W Cerny

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter