HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Ուելս-Հայաստան. վիճակագրությունը հավասար է

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կսկսվի «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Ուելս-Հայաստան հանդիպումը: Թիմերն ընդգրկված են Եվրոպայի գալիք առաջնության ընտրական 4-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Խորվաթիայի, Լատվիայի ու Թուրքիայի ընտրանիները: 

ՀՖՖ-ն արդեն հայտարարել է այսօրվա խաղին մեր թիմի վերջնական հայտացուցակը: Դրանից վնասվածքի պատճառով դուրս է մնացել Կամո Հովհաննիսյանը: 

Ուելս-Հայստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական բրիգադը: Հանդիպման գլխավոր մրցավարը Գեորգի Կաբակովն է, նրա օգնականները՝ Մարտին Մարգարիտովը եւ Դիյան Վալկովը, 4-րդ պաշտոնյան Ռադոսլավ Գիդժենովն է։ VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Իվայլո Ստոյանովը:

Մինչ այս Ուելսին հանդիպել ենք 2 անգամ աշխարհի 2002 թ․ առաջնության ընտրական փուլում։ 2001 թ․ մարտի 24-ին Երեւանում գրանցվեց 2-2։ Մեր թիմից աչքի ընկան Արտակ Մինասյանն ու Անդրեյ Մովսեսյանը։ Չնայած Մինասյանը բացեց հաշիվը, հետո հյուրերը երկու գոլ խփեցին, սակայն Մովսեսյանը գեղեցիկ հարվածով կարողացավ մեր թիմին միավոր պարգեւել։ Քարդիֆում պատասխան խաղը կայացավ նույն տարվա սեպտեմբերի 1-ին ու ավարտվեց 0-0։ 

Այս պահին ընտրական 4-րդ խմբի առաջատարը Խորվաթիան եւ Ուելսն են, որոնք 2-ական խաղից հետո ունեն 4-ական միավոր: Թուրքիան 2 խաղից հետո ունի 1 միավոր, իսկ Հայաստանն ու Լատվիան 1-ական խաղերից հետո միավոր չեն վաստակել:

Ուելս-Հայաստան հանդիպմանը զուգահեռ կմեկնարկի Լատվիա-Թուրքիա խաղը: Հունիսի 19-ին էլ կկայանան Հայաստան-Լատվիա, Թուրքիա-Ուելս հանդիպումները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter