Ըստ Տրապի՝ իտալացիները կարող են անցնել «Եվրո»-ն մինչեւ վերջ
Իտալիայի հավաքականի գլխովր մարզիչ Չեզարե Պրանդելին մամուլի ասուլիսում նշել է, որ շատ գոհ է իռլանդացիների հետ խաղից (2-0): «Մեզ դիմակայում էր շատ ագրեսիվ մրցակից, որը պաշտպանությունից արագ անցնում էր հարձակման: Մենք փորձում էինք հագեցնել կիսապաշտպանությունը, որտեղ մեկ մարդ ավել ունեինք: Ցանկանում էինք կառուցողական ֆուտբոլ խաղալ»,- ասել է Պրանդելին:
Ըստ Պրանդելիի՝ թիմը վատ չի գործել նաեւ առաջին երկու խաղերում, սակայն այս անգամ խաղացել է հիանալի: «Ես բախտ ունեմ աշխատել այս տղաների հետ. նրանք շատ տիտղոսներ են նվաճել, սակայն չեն կորցրել մոտվիացիան: Դա շատ բան է ասում թիմի մասին»,- նշել է մարզիչը:
Ըստ իռլանդացիների մարզիչ Ջովանի Տրապատոնիի՝ իրենք վերջին խաղում հանդես են եկել նախորդ հանդիպումներից ավելի լավ: «Իտալիան հաղթեց մեզ, սակայն մենք արժանի տեսք ունեինք: Կարծում եմ՝ մրցակիցն արժանիորեն հաղթեց, քանի որ ոչ մի սխալ չարեց»,- նշել է իտալացի մասնագետը:
«Մեր բոլոր վետերանները ահավոր հիասթափված են: Տեսնենք՝ կուզենա՞ն հետագայում էլ խաղալ հավաքականում»,- ավելացրել է սինյոր Տրապը: Նա գովել է նաեւ իռլանդացի երկրպագուներին, որոնք երբեք չեն լքել թիմին: Խոսելով մրցակցի մասին՝ մարզիչն ասել է. «Իտալիայի հավաքականը միանգամայն կարող է անցնել ամբողջ ուղին, չնայած որ մրցաշարում ուժեղ շատ թիմեր կան»:
Լուս.՝ Բալոտելիի գոլը (Getty Images)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել