HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում սրվում է առկա հումանիտար ճգնաժամը. խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոն

ԱՀ կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցությանապահովման կենտրոնի այս կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Արցախում սրվում է առկա հումանիտար ճգնաժամը

«Երեկ ու այսօր տեղի չեն ունեցել ռուս խաղաղապահների ուղեկցությամբՍտեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար հրատապ կարիքներիցելնելով մարդկանց խիստ սահմանափակ տեղափոխումները, ինչպես նաև երկու օրշարունակ չի իրականացվում սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և առաջինանհրաժեշտության այլ ապրանքների փոխադրումը ռուս խաղաղապահների մեքենաներով:

Այս ամենի արդյունքում էլ ավելի է սրվում առկա հումանիտար ճգնաժամն Արցախում՝առաջացնելով նոր ծանր խնդիրներ ու պայմաններ բնակչության համար:

Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով հումանիտար փոխադրումների վերաբերյալտեղեկություններ լինելու դեպքում հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասված է հայտարարության մեջ: 

Լուսանկարը` Արցախի տեղեկատվական շտաբի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter