HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Հայրապետյան. «Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները պատժվեն»

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն է տարածել «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ստորեւ ներկայացնում ենք Հայրապետյանի հայտարարությունը.

«Այս օրերին ես որեւէ կերպ չեմ արձագանքել «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած անթույլատրելի, որեւէ արդարացում չունեցող միջադեպին, երբ ծեծի են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ. մարդիկ, ովքեր առավել եւս նաեւ հայկական բանակի սպաներ են, բժիշկներ: Ի տարբերություն որոշ լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերում հանդես եկող առանձին անհատների՝ ովքեր, ինչպես միշտ, շտապելով իրենց գնահատականներում, իրավապահ մարմիններից առաջ արդեն «բացահայտել էին» հանցագործությունը` այն վերագրելով նույնիսկ իմ ցուցումով կատարելուն, ես չեմ արձագանքել մի պարզ պատճառով, որպեսզի իմ արձագանքը չդիտվի իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողություններն ուղղորդելուն ուղղված քայլ:

Այս պահին, երբ իրավապահ մարմինների կողմից արդեն հայտնաբերվել է հանցագործության հիմնական կատարողը, իրականացվում են համալիր գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին բացահայտելու, կատարված հանցագործության բոլոր մանրամասները վեր հանելու համար, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից՝ նրանք անվտանգության աշխատակիցնե՞ր են, մատուցողնե՞ր, թե՞ այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր գործողությունները լինեն թույլատրելիության սահմաններում բաց եւ թափանցիկ»:

Մեկնաբանություններ (11)

kkkk
de skasir henc kezanic amenaglxavor hancagorc@ du es
sargis
Դուք, պարոն Հայրապետյան, պետք է ընդամենը մեկ բան արած լինեիք. ժամանակին պետք է զգուշացրած լինեիք ձեր անվտանգության աշխատակիցներին, որպիսի նրանք, ինչ էլ որ լինի, հաճախորդներին չծեծեն, այլ, միջադեպ ծագելու դեպքում, փորձեն հանդարտեցնեն հաճախորդներին, իսկ եթե դա էլ չի օգնում, պարզապես հրավիրեն ոստիկանության աշխատակիցներին: Իսկ ձեր բութ անասունները, իրենց անասնական միջոցներով են լուծել ծագած խնդիրը, որի արդյունքում ունենք այն ինչ ունենք: Իսկ դա գալիս է նրանից, որ այդ անասունները վստահ են եղել, որ ինչ էլ լինի իրենց տերը կանգնած է իրենց մեջքին, և չի թողնի որ իրենք պատժվեն: Այ հենց այդ անպատժելիության զգացումն էլ պատճառն է ծեծի: Այնպես որ, այս ամենի մեղավորը դուք եք, և եթե, աստված չան,ի այդ տղան լիարժեք չապաքինվի, ապա նրա հարազատների անեծքը միայն ձեզ է հասնելու:
Lena
Bayc xi chcecen vor!! mi erkrum vor mard cecorner@ gnalov el aveli barcr pashtoner en zbarecnum urish el inch piti spaseiq es mardakerneric
araqel
Sranc duxy menak hayeri vraya patum, urish vopch mi azgi,
Nare
Ceceq irar ov cecuma gone Kapi kam Transporti Naxarari atoren tali
Կարօ Մոկացի
ԱՌԱՋԻՆ գործը որ կրնաս ընել Պրն. Հայրապետեան, ժողովուրդէն ներողութիւն խնդրես եւ Ազգային Ժողովէն ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱՍ։
Gayane
Դու ով ես կամ ինչ պաշտոն ունես, որ հայտարարում ես. Դու լավագույն դեպքում վկա ես իսկ իրականում ասկյարներիդ հետ ցմահ բանտարկության ես արժանի
watchdog
Փաստորեն Ռուբեն Հայրապետյանը նույնքան հեռու է այս ամենից, որքան երկրի ամենահասարակ, չարքաշ մարդը... Ես էլ միամտորեն կարծում էի, թե Նախագահը պետք է հերթական օլիգարխին խիստ պատժի... Էլի սխալվել եմ...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
sargis (1) - Լրիվ ճիշտ կոմենտ: ԻՆՉՈՒ պիտի ոմն թիկնապահ կամ ոմն մենեջեր ոստիկանի դեր կատարի?..........................................................Lena(2)/araqel(3)-Ձեր կոմենտներն էլ են ճիշտ: Սրանք բոլորը խորը հարցեր են:
Hrant
Mi lav arachark unem, es harsnaqaric sksac durs ekac parvana, beladjo nmanatip obektneri bakerum bavakanin baric bun imastov ezer kan, kam ayspes asac sapragluxner, dranc havaqel e petq, avtobusner kcharven u urarkel sahman to gnan turqi het nman cevov varven, menq sahmanum 18-20 tarekan eritasard zinvor enq korcnum u azgovi cavum mer amen mi trai hamar u dra het mekter tesnum te inchqan lqti anpatjelutyan mtnolort e tirum mer qaraqnerum, ete cecvori erbayr@ zinvor e u hima sahmanum nman lur e lsum duq inch eq karcum inchpisi mtnolort ktiri aynter iharke hiastaputyun ev amenaahavor@, -yes hima umnic piti pashtpanem im harazatin turqic te mer mechi erac turqic, Vova de asact ara, azg@ ays amen@ tesnum e.
lusaber
Այդ հաստավիզներին ուղարկեք սահմանային առաջին գիծ, տեսնենք թափներն ինչքան է, այսինքն՝ մեղք են սովի և մութ տարիներին մանկությունը նկուղներում անցկացրած մեր զինվորները, այնտեղ էլ նրանց կհոշոտեն, իրենց կաշին փրկելու համար, անգամ, սահմանը կբացեն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter