HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանին միջնորդել է ՀՔԾ-ից պահանջել Ռ.Հայրապետյանի գործով նյութերի պատճենները

Վաղը' ժամը 15:00-ին, նշանակված էր ««Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի» քաղաքացիական գործով դատական նիստը: Սակայն լրագրողի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը միջնորդել է հետաձգել նիստը, քանի որ նույն ժամին մասնակցելու է նախապես նշանակված մեկ այլ դատական նիստի:

Միաժամանակ, փաստաբանը դատարանին տեղեկացրել է, որ մայիսի 6-ին դիմել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությանը' «Փաստաբանության մասին» օրենքի 18 հոդվածի հիման վրա հայցվորի' հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի լուսապատճենները ստանալու խնդրանքով: Սակայն ՀՔԾ-ն մերժել է փաստաբանի խնդրանքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի նյութերը ձեռք բերելու հնարավորությունները սպառված են, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ՀՔԾ-ի կողմից չտրամադրված նյութերով հիմնավորվում են բոլոր այն փաստերը, որոնց դեմ առարկություններ են ներկայացված եղել պատասխանողի կողմից (ինչն էլ հենց պատճառ էր հանդիսացել դատարանի կողմից տեղի ունեցած նախորդ դատական նիստը հետաձգելու եւ հայցվորին այդ ապացույցները ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու համար), ապա Վահե Գրիգորյանը խնդրել է դատարանին' պահանջել հիշյալ նյութերի պատճենները ՀՔԾ-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter