HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն այցելել է Մոն-Վալերիանի հուշահամալիր

Հունիսի 19-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ռազմական կցորդ Գևորգ Ղոնյանի ուղեկցությամբ այցելել է Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցների, այդ թվում նաև Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«1944 թ-ի փետրվարի 21-ին՝ երեք ամիս տևած հարցաքննություններից և խոշտանգումներից հետո, այստեղ՝ Ֆոր Մոն-Վալերիան ամրոցում են մահապատժի ենթարկվել 37-ամյա Մանուշյանը և նրա խմբի անդամները։

Ի հիշատակ Միսաք Մանուշյանի, նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի և Ֆրանսիայի ազատագրության համար զոհված այլ հայազգի հերոսների` ՀՀ պաշտպանության նախարարը ծաղիկներ խոնարհեց «Մարտնչող Ֆրանսիա» հուշակոթողի առջև, այնուհետև շրջայց կատարեց հուշահամալիրի տարածքում։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ելիսեյան պալատը պաշտոնապես ազդարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատմական որոշման մասին՝ Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի աճյունն առաջիկայում Ֆրանսիայի պանթեոն տեղափոխելու վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter