HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեդները շրխկացրին դուռը, իսկ ֆրանսիացիները կհանդիպեն իսպանացիներին

Ավարտվեց «Եվրո-2012»-ի խմբային փուլը: Հայտնի դարձան այն 8 թիմերը, որոնք 4 զույգով պետք է վիճարկեն կիսաեզրափակչի ուղեգրերը: Դրանք են՝ Չեխիա-Պորտուգալիա, Գերմանիա-Հունաստան, Իսպանիա-Ֆրանսիա եւ Անգլիա-Իտալիա:

Այսօր միայն պարզ դարձավ, որ D խմբից հենց Անգլիան եւ Ֆրանսիան են շարունակելու ճանապարհը, իսկ դաշտի տեր Ուկրաինան, ինչպես եւ Շվեդիան լքեցին մրցաշարը, չնայած որ սկանդինավները կորցրել էին բոլոր հնարավորությունները դեռ երկրորդ տուրից հետո:

Այդուհանդերձ, շվեդները վերջին տուրում 2-0 հաշվով հաղթեցին ֆրանսիացիներին, իսկ թիմի ավագ ու առաջատար Զլատան Իբրահիմովիչը դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ: Սա, անշուշտ, ֆրանսիացիների սրտով չէր, քանի որ նրանք երկրորդ տեղում հայտնվելու պատճառով պիտի 1/4-ում մրցեն գործող չեմպիոնների՝ իսպանացիների հետ, որոնցից խուսափում են գրեթե բոլորը: 

Անգլիացիներն էլ որակազրկումից դուրս եկած Ռունիի գոլի շնորհիվ ապահովեցին հաղթանակը Բլոխինի սաների նկատմամբ. ուկրաինացիները լեհերի նման հանդիսատեսի կարգավիճակով կշարունակեն հետեւել իրենց երկրում անցկացվող մրցաշարին: 

1/4-ի խաղերը տեղի կունենան հունիսի 21-24-ին: 

Անգլիա

3

2

1

0

5-3

7

Ֆրանսիա

3

1

1

1

3-3

4

Ուկրաինա

3

1

0

2

2-4

3

Շվեդիա

3

1

0

2

5-5

3

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter