HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժողովու՛րդ, խնդրում եմ՝ անջատման ռեժիմը անջատե՛ք, աղետ է սպասվում, շա՜տ մեծ. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նա գրել է.

«Բարի լույս ...

Սիրելի հայրենակիցներ ընկերների և ինձ ճանաչող մարդիկ ։

Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի ընդամենը երկու երեք օր հետո աղետալի կլինի 120000 մարդու վիճակը։

Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ որևէ բան անելու, բայց խնդրում եմ, պասիվ ու անտարբեր մի եղեք։

համախմբվե'ք ու դուրս եկե՛ք փողոց....

  1. Դեղատներում դեղորայքն ու կաթնախառնուրդները ավարտվում են և մանկահասակ երեխաները մնում են սոված ։
  2. Հացի պաշարը շատ քիչ է ու չի կարող շաբաթներ տևել։
  3. Հիվանդանոց դեղեր չեն հասնում
  4. Չորս գյուղերից հիվանդներին չեն կարող հասցնել ոչ Ստեղփանակերտ, ոչ Գորիս, անգամ շտապ օգնություն չեն թողնում հասնի ։

Թվարկել կարող եմ հազարավոր ... Բայց...

Որպես մայր դուրս եկե՛ք փողոց, որպես կին, որպես տատիկ, որպես պարզապես հայ։

Դուրս գալ է պետք բոլոր դեսպանատների ,ՄԱԿ կոչված անտերության, ՌԴ դեսպանատան դիմաց, պահանջել է պետք, տեր կանգնել է պետք ...

Ժողովուրդ խնդրում եմ, անջատման ռեժիմը անջատեք, աղետ է սպասվում շա՜տ մեծ ...

Սպասում եմ արձագանքի ու քայլերի։

Ներեցեք որ ինքս չեմ անում այս ամենը, ավելի քան անզոր երբեք չեմ զգացել ինձ ...»::

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter