
Ադրբեջանի զինված ուժերը Մարտակերտի ուղղությամբ խախտել են հրադադարը
Հունիսի 21-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 21-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- ասվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել