HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Ալեքսանյանը «սնանկանում» է, կինը` հարստանում

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եկամուտները տարեցտարի պակասում են, փոխարենը հարստանում է նրա կինը` Շողերինա Մկրտչյանը: Հետեւելով պատգամավորի վերջին տարիների գույքի եւ եկամուտների հայտարարագրերին՝ կարող ենք ասել, որ Սամվել Ալեքսանյանը իր ամբողջ բիզնեսը սահուն փոխանցել է կնոջը, եւ եկամուտներն էլ վերջինս է ստանում:

Իհարկե, այդքան էլ միամիտ չենք, որ հավատանք, թե Սամվել Ալեքսանյանի առօրյա ծախսերի գումարն էլ է կինը տալիս, կամ` պատգամավորն այլեւս չի խառնվում բիզնեսի գործերին, մանավանդ, որ նրա ընկերությունները մի շարք ապրանքատեսակների ներմուծման մասով մենաշնորհային ու գերիշխող դիրք ունեն շուկայում:

2011թ.-ին Սամվել Ալեքսանյանի հաշվին եղել է 371 մլն դրամ եւ 9 մլն 380 հազար դոլար: Որպես եկամուտ պատգամավորը հայտարարագրել է Ազգային ժողովից ստացած 3 մլն 25 հազար 750 դրամ աշխատավարձը, երկու ընկերություններում ունեցած փայաբաժինը, համապատասխանաբար` 11 մլն 250 հազար եւ 3 մլն 300 հազար դրամ, ինչպես նաեւ վարձավճարից ստացած եկամուտ` 840 հազար դրամ:

Համեմատության համար նշենք, որ 2008թ.-ին Սամվել Ալեքսանյանն ունեցել է 316 մլն 145 հազար 910 դրամ, 2009-ին`439 մլն 513 հազար 440, իսկ 2010թ-ին`10 մլն 448 հազար 580 դրամ:

Սամվել Ալեքսանյանի դրաման միջոցներն` ըստ տարիների

Արժույթ

2008թ.

2009թ.

2010թ.

2011թ.

Դրամ

316.145.910

439.513.440

10.448.580

371.000.000

Դոլար

----

----

----

9.380.000

Ինչ վերաբերում է գործարար պատգամավորի կնոջը` Շողերինա Մկրտչյանին, ապա նա 2011թ-ին հայտարարագրել է 11 մլրդ 903 մլն 450 հազար դրամ եւ 8 մլն դոլար:

Շողերինա Մկրտչյանը նույն տարում ունեցել է 154 մլն 570 հազար դրամի եկամուտ եւ հանձնված կամ ստացած երկու փոխառություն` 2 մլրդ 938 մլն 567 հազար եւ 1 մլրդ 145 մլր դրամ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter