HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«փսևդո ՍՏԻԽՆԵՐ». այսօր տեղի կունենա Մհեր Արշակյանի գրքի շնորհանդեսը

Հունիսի 21-ին՝ ժամը՝ 18:30-ին, «Դարան» գրախանութում (Իսահակյան 16ա) տեղի կունենա բանաստեղծ, լրագրող Մհեր Արշակյանի «փսևդո ՍՏԻԽՆԵՐ» գրքի շնորհանդեսը։ Միջոցառման մուտքն ազատ է։ 

Այս գրքի բանաստեղծությունների մի մասը կարելի է դիտարկել իբրև ոճի «պարոդիա», մյուս մասը՝ որպես բովանդակության «պարոդիա»: Որոշ գործեր կարող են «հավակնել» նախկին բանաստեղծության կարգավիճակին: Բայց դրանք բոլորը վերջին անգամ են բանաստեղծություն:

***

Փոքրիկ աղջիկ, 

դու փոքրիկ բանաստեղծություն ես... 

Երբ ուզում եմ քեզ մոռանալ` 

չգիտեմ որտեղից սկսել:

ԷԶՐԱ ՓԱՈՒՆԴ

Ես 

բոլոր դռները փակեցի 

և Աստծո հետ 

լուրջ խոսակցություն 

ունեցա: 

Երբ դռները բացվեցին,

ես ներսում չէի...

ԼՈՒՍԱՆՑՔԻՑ ԴՈՒՐՍ

Մի ստիխ գտա, 

այնտեղ հավաքվել էին բառերը, 

որոնք ինքնավարություն էին 

ուզում պոեզիայից` 

ժամանակը, Աստված, 

մահը, կարոտը, լռությունը

և դու... 

Իմ ականջներում մինչև այդ էլ 

լսելի էր

մյուս բառերի ծիծաղը: 

Նրանց առաջնորդում էր 

հույսը, 

որն արդեն նոր նշանակումներ էր արել 

ժամանակի, Աստծո, 

մահվան, կարոտի, լռության

ու քեզ վրա... 

Կյանքը ստորագրում էր 

ամեն նոր բառի տակ:

ՓԱԿԱԳԾԵՐ

(...Գրողը տանի, 

նախկինում ոչ ոք չկար, 

իսկ հիմա չկաս միայն 

դու):  

ՁՈՆ՝ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ

Ամեն տարի 

աշունը 

գալիս էր: 

Այս տարի վերադարձավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter