
«B’Arev» փառատոնը (լուսանկարներ)
Հունիսի 16-18-ը Սևանա լճի ափին տեղի ունեցավ B’Arev փառատոնը։ Ամառային արևադարձի երեք օրվա ընթացքում մասնակիցներն ու հյուրերը լսում էին բազմազան երաժշտություն ափամերձ բեմից՝ հայկական ֆոլք-ռոքից մինչև էլեկտրոնային տարբեր ժանրեր։ Կազմապերպիչները՝ Namastay-ն ու Tajar-ը, նշում են․
«Որպես Հայաստանում անցկացվող առաջին նմանօրինակ փառատոն՝ մեր առաքելությունն է ստեղծել ստեղծագործ համայնք, նոր շունչ հաղորդել մեր կենսակերպին և վերադառնալ դեպի բնություն՝ միասին վեր հառնելով դեպի արևը, որն էլ հենց «բարև» բառի էությունն է։ Փառատոնի նպատակն է բարձրացնել մեր հավաքական գիտակցությունը ծեսերի, առողջ ապրելակերպի, երաժշտության, արվեստի և ներառական աշխատարանների միջոցով։ Խորհրդանշական Սևանա լճի ափին արտիստների, ուսուցիչների, դարմանողների և միստիկների համայնքը կաջակցի մեզ՝ տոնելու կյանքն ու վերադառնալու մեր բնիկ իմաստությանը»։
«B’Arev»-ը տեղացի և հայրենադարձ մի խումբ հայերի համագործակցություն է, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ հոգեբանություն, երաժշտություն, արվեստ, յոգա, ակտիվիզմ:
Մեկնաբանել